News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը


Շիրակի պարեկները ստացել էին հավաստի տեղեկություն, որ երևանցի 40-ամյա մի տղամարդ պահում է թմրանյութ և պատրաստվում է այն իրացնել: Մայիսի 13-ին, ժամը 23.45-ին, Գյումրիի Թեհլերյան փողոցում նրան ձերբակալում և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխում են ոստիկանության Կումայրիի բաժին: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվում են բուսական զանգվածներով տարատեսակ փաթեթներ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով: Ըստ նախնական տվյալների` նա տեղադրում էր թմրանյութը, լուսանկարում և լուսանկարն ուղարկում էր նույն հավելվածին` այն իրացնելու համար:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 40-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ըստ հավաստի մեկ այլ տեղեկության՝ թմրանյութ էր պահում և պատրաստվում էր այն օգտագործել գյումրեցի 19-ամյա մի երիտասարդ: Մայիսի 13-ին, երեկոյան ժամը 9-ին մոտ, Գյումրիի Օզանյան փողոցում նա ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Կումայրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է շագանակագույն զանգվածով կաթուցիչ: Ըստ երիտասարդի` այն գտել էր Արևիկ գյուղում և ենթադրելով, որ թմրանյութ է, պահել էր հետագայում օգտագործելու համար:

Այս դեպքով նույնպես փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Մայիսի 13-ին, ժամը 22.45-ին, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Շիրակի պարեկները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել օտարերկրացի 25-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են, իսկ պարեկների հակաթմրամոլային միջոցառումները նույն հետևողականությամբ շարունակվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում «Jeep.-ը կամրջից 10 մետր բարձրությունից ցած է ընկել եւ գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 10-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում...
Գողությունը հաղորդում տված տանտերն էր արել. նա այդ փողով խաղադրույքներ էր արել
Հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Սասունիկ...
Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ու կանեփի թփեր
Մայիսի 29-ին` գիշերվա ժամը 1:15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի…
Սպшնություն՝ Մաշտոցի պողոտայում. գիշերը մի խումբ անձանց միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգմանքները...
Ադրբեջանում զինվոր է կորել
Զինվոր Հուսեյնովը կորել է հունիսի 9-ին...
Անհայտ անձը Սիդնեյում կոտրել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության ապակիները
Անհայտ անձը կարմիր ներկ է քսել հյուպատոսության դռներին...
Ամենաշատ