News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Շատ կարեւոր է ասել, որ մենք բոլորս պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ, որովհետեւ այլ ճանապարհ չկա։ Կարեւոր է հայտարարել, որ մենք պատրաստ ենք վերցնել պատասխանատվությունը եւ միավորվել գաղափարի շուրջ, եւ պատրաստ ենք հանուն գաղափարի ներդնել մեր հնարավորությունները։ Այս մասին մայիսի 18-ին մամուլի ասուլիսում ասել է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի համակարգող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Արցախի ապագան մեր ձեռքերում է, այլ ոչ թե ինչ-որ մեկի, հենց մենք ենք որոշում մեր ապագան։ Այս գաղափարի շուրջ միավորվել են տարբեր մարդիկ տարբեր ճամբարներից։ Սա շատ կարեւոր օրինակ է, որ մարդիկ կարող են միավորվել գաղափարի շուրջ, այլ ոչ թե մարդու։ Մարդիկ միավորվել են եւ գիտակցել սուր իրավիճակը, որի առջեւ մենք հայտնվել ենք։

Մենք պատասխանատու ենք մեր ապագայի համար։ Մենք կարողացանք, միմյանց աչքերին նայելով, խոսել անցյալի եւ գաղափարի մասին։ Առաց գաղափարի գործողությունները վտանգավոր են։ Մենք կարողացանք մի կողմ դնել անձնական եւ կուսակցական շահերը եւ փորձել լսել մեկս մյուսին։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախը լինի անվտանգ, երջանիկ, հայկական, ազատ»,- նշել է նա։

Վարդանյանը վստահություն է հայտնել, որ այս շարժմանը կմիանան հազարավոր մարդիկ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, ե՛ւ ամբողջ աշխարհում։

«Արցախի ապագան, նրա անկախ եւ հայկական լինելու խնդիրը ողջ հայության խնդիրն է»,- ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ