News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Կրեմլը ժամանակին կտեղեկացնի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ շփումների հնարավորության մասին։ Այս մասին լրագրողներին հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հաջորդ շաբաթ, մենք իսկապես, զբաղվելու ենք եվրասիական ինտեգրման հարցերով: Այնտեղ տեղի կունենան նաեւ Եվրասիական տնտեսական համաժողովը եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Մենք ակնկալում ենք, որ եւ՛ նախագահ [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիեւը, եւ՛ վարչապետ [Հայաստանի վարչապետ Նիկոլ] Փաշինյանը կլինեն Մոսկվայում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ գագաթաժողովի անցկացման հեռանկարների մասին հարցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ