News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Այսօր Մոսկվայում անցկացրեցինք մի շարք հանդիպումներ՝ նվիրված Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորմանը: Նախ տեղի ունեցան առանձին երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի իմ գործընկերներ Ջ.Ա. Բայրամովի եւ Հայաստանի իմ գործընկերներ Ա.Ս.Միրզոյանի հետ: Հետո երեքով հանդիպեցինք։ Այս մասին եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Գնահատականներ ենք փոխանակել այն իրավիճակի վերաբերյալ, որը ձեւավորվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ի.Հ. Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Ն.Վ.Փաշինյանի միջեւ 2022 թվականի նոյեմբերից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքի համատեքստում։ 

Այդ պայմանավորվածությունները վերաբերում են Ղարաբաղում անվտանգության եւ կայունության ապահովմանը։ Դրանք վերաբերում են նաեւ տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Դրանով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ։ Պայմանավորվածության մեջ է մտնում հումանիտար հարցերի լուծումը։ Առաջին հերթին, խոսքը սահմանազատման մասին է՝ հետագա սահմանագծմամբ։    

Դրա համար Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների առանձին հայտարարությամբ ստեղծվել է սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողով՝ որպես խորհրդատու ռուսական կողմի մասնակցությամբ։

Առանձին թեմա է խաղաղության պայմանագիրը։ Դրա ուղղությամբ կողմերը սկսել են աշխատել, եւ այն այժմ ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։ Հայ եւ ադրբեջանցի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մեկ շաբաթ առաջ եղել են Բրյուսելում։ 

Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, անկասկած, հիմնարար է։ Սակայն մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման իրավիճակի ընդհանուր բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով։

Այս ամենի համալիր քննարկում է տեղի ունեցել։ Գործընկերները երախտագիտություն հայտնեցին ռուսական կողմին ընդհանուր ջանքերում առաջատար դերակատարման համար, որոնք մարմնավորվում են մեր առաջնորդների հիշատակված եռակողմ հայտարարություններում եւ այն շփումներում, որոնք շարունակվում են իմ նշած ուղղություններից յուրաքանչյուրով: 

Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։ Հույս ունենք, որ դրական արդյունք կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնությանը։ Առաջիկայում պայմանավորվել են անցկացնել սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ։

Խաղաղության պայմանագրով եւ մի շարք հոդվածներով, որոնք այսօր քննարկվեցին, հնարավոր եղավ երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։ Այժմ սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որից հետո նրանք մեզ կտեղեկացնեն այն մասին, թե ինչ արդյունքի են հասել։

Մեր խնդիրն էր հարթակ տրամադրել երկկողմ հանդիպման համար։ Մենք ներկայացրեցինք մեր մոտեցումները: Հուսով ենք, որ այս միջոցառումը թույլ կտա Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների միջեւ այժմ ընթացող բանակցություններին հասնել գործնական արդյունքների։ Մենք կշարունակենք նպաստել առաջընթացին՝ բոլոր եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները, որոնք հիմք են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար, լիարժեք իրականացնելու  համար»,- ասված է Լավրովի հայտարարության մեջ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ