News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ուրբաթ Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիր-թանգարան կատարած աննախադեպ այցի ժամանակ օգտագործել են հուշամատյանը՝ աշխարհը  միջուկային զենքից ազատելու  կոչ անելու համար, տեղեկացնում է The Japan Times-ը՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ին։

Թանգարան համատեղ այցը տեղի է ունեցել «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում։

«Թող այս թանգարանի պատմությունը հիշեցնի մեզ խաղաղ ապագայի կառուցման մեր պարտավորության մասին,- գրել է Բայդենը։- Եկեք միասին շարժվենք դեպի այն օրը, երբ կկարողանանք վերջնականապես և ընդմիշտ աշխարհն ազատել միջուկային զենքից։ Պահպանեք հավատը»։

Կիսիդան, որն ուրբաթ, ստացել էր իր գործընկերների՝ G7-ի առաջնորդների աջակցությունը «միջուկային զենքից ազատ աշխարհին ազդակ» տալուն կոչված գործողությունների ծրագրին, համանման գրառում է արել։

Ատոմային ռմբակոծությունները Հիրոսիմայի և Նագասակիի վրա իրականացրել էին ԱՄՆ զինված ուժերը 1945-ի օգոստոսին։

Երկու պայթյունի հետևանքով մի ակնթարթում զոհվել է 80 հազ,․ մարդ, 1945 թվականի վերջին զոհվածների ընդհանուր թիվը, ներառյալ օնկոլոգիական և ճառագայթային հիվանդություններից մահացածները, կազմել է 90-ից մինչև 166 հազ․ մարդ Հիրոսիմայում և 60-ից մինչև 80 հազ․՝ Նագասակիում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ