News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բառացիորեն սակարկություն է սկսել գերիների հարցով՝ չփորձելով անգամ թաքցնել սեփական հայտարարությունների սպեկուլյատիվ բնույթը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում հայ ռազմագերիների մասին հարցին, նշենք, որ Ադրբեջանը շատ դեպքերում անհատույց Հայաստանին է վերադարձրել պատերազմի ժամանակ գերեվարված զինվորներին»։ ԱՊԱ-ն նշում է, որ այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղղված Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում։

«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից պատերազմից հետո մեր երկրի տարածք ռազմական սադրանքներ անելու համար ուղարկված հայ զինծառայողների խմբին, ապա Հայաստանի ղեկավարությունը գիտի, որ նրանք ռազմագերի չեն։ Չնայած նրան, որ Ադրբեջանը, բարի կամք դրսեւորելով, Հայաստանին է վերադարձրել այս խմբի գրեթե կեսին, հայկական կողմը, կազմակերպելով կեղծ դատավարություն, հրաժարվում է վերադարձնել մոլորված եւ Հայաստանի տարածք անցած ադրբեջանցի երկու զինծառայողներին՝ դրանով իսկ խաթարելով վստահության ամրապնդման ջանքերը»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Հիշեցնենք, որ գերիները, որոնց Բաքվում անվանել են «Հայաստանի կողմից ռազմական սադրանքներ իրականացնելու համար ուղարկված մի խումբ հայ զինծառայողների», պահվում են մոտ երեք տարի է: Միաժամանակ, «մոլորված» ադրբեջանցի զինվորներից մեկը մեղադրվում է  սպանության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Գերմանացի իրավապաշտպանները Բոննի կոնֆերանսի մասնակիցներին կոչ են անում պահանջել Բաքվից ազատ արձակել հայ բանտարկյալներին
Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Սպանբենբեգը կոչ է արել համաժողովի մասնակիցներին, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան...
Հայաստանի ԱԳՆ-ի կայքում դեռևս բացակայում են «Լեռնային Ղարաբաղ» և «44-օրյա պատերազմ» բաժինները
Տարօրինակ զուգադիպությամբ նյութերն անհետացել են անմիջապես այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց, թե իրենք «խնդիր են տեսնում Հայաստանի արտգործնախարարության կայքում»...
Ամենաշատ