
Իսլամիստ զինյալները երեքշաբթի օրը ներխուժել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող բնական գազի և նավթի արդյունահանման օբյեկտներ՝ սպանելով չորս ոստիկան և երկու մասնավոր անվտանգության աշխատակիցների, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Մոտ 50 զինյալների հարձակումը տեղի է ունեցել MOL Pakistan Oil and Gas Company-ի օբյեկտների վրա, որը հունգարական MOL ընկերության ստորաբաժանումն է Հանգու շրջանում՝ Աֆղանստանի սահմանի մոտ, հայտնել է ոստիկանության խոսնակ Իրֆան Խանը։
Ոստիկանությունը հայտնել է, որ զինյալները ծանր զինատեսակներից, այդ թվում՝ նռնականետից կրակել են երկու հորերի վրա, որոնք հայտնի են M-8 և M-10 անուններով:
Ոչ մի խմբավորում տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել։
Ընկերությունից Reuters-ին նաև հայտնել են, որ հեռահար մուտքի միջոցով հորերի արտադրությունը ժամանակավորապես դադարեցվել է, և դրանք ներկայումս գտնվում են հսկողության տակ՝ սպասելով տեղում հետաքննության ավարտին:
Ընկերությունը հայտնել է, որ այլ հորերից արտադրությունը շարունակվում է, և միջադեպը չի ազդել Պակիստանում MOL-ի արտադրության վրա: