News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարությունը քննարկում է բենզինի արտահանման արգելք սահմանելու հնարավորությունը՝ ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը եւ գների աճը կանխելու համար՝ նավթավերամշակման գործարանների համար սուբսիդիաները կրճատելու որոշումից հետո, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով արդյունաբերական եւ կառավարական աղբյուրները:

Նրանք նաեւ հայտնել են, որ կառավարությունը կարող է մեծացնել ապրանքային բորսայում բենզինի պարտադիր վաճառքի ծավալները, գրում է լրատվամիջոցը: 

ՌԴ էներգետիկայի նախարարությունը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին, նշում է Reuters-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ