News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը։ Այս օրիգինալ միտքն արտահայտել է Բաքու այցելած կառույցի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի հետ համագործակցության հեռանկարները եւ հիմնական օրակարգային հարցերը, ԵԱՀԿ ԽՎ-ի հնարավոր ներդրումը  Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Ջեյհուն Բայրամովը հակիրճ թվարկել է Հայաստանի դեմ ներկայացված պահանջները, մեղադրել «սադրանքների» եւ «գործընթացները դանդաղեցնելու փորձերի», «ականային սպառնալիքի պահպանման», «եռակողմ հայտարարության շրջանակում պարտավորությունները չկատարելու» եւ նույնիսկ ապրիլին գերեվարված ադրբեջանցի» զինծառայողների «նկատմամբ բռնության եւ նրանց վերադարձնելուց հրաժարվելու», ինչպես նաեւ «անհետ կորածների մասին տեղեկություններ չտրամադրելու մեջ»։

Ի պատասխան Բաքվի ընդունելությունից հիացած Մարգարետա Սյոդերֆելտը հայտարարել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը, նշել է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւորությունը եւ ընդգծել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է խաղաղությանը, կայունությանը, խորհրդարանական դիվանագիտությանը եւ աշխատում է տարածաշրջանում խաղաղության ապահովման ուղղությամբ:

Այսպիսով, ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը հստակ ցույց է տվել կազմակերպության քարոզած երկակի ստանդարտները. Ադրբեջանի դեպքում ագրեսորին ամեն ինչ ներվում է գազի դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Երթը մեկնարկել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղից։ Մինչեւ մայրաքաղաք Երևան մնացել է մոտ 40 կիլոմետր...
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Հարակից հատվածի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի…
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գյուղը չէինք կարող անտեր թողնել, մեր երեխեքին ո՞նց մենակ թողնեինք...
ՀՀ ԱԳՆ ղեկավարն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների վերաբերյալ զգուշավոր լավատեսություն է հայտնել
Մենք վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից...
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ 
Առայժմ զարգացում դեռ չկա․․․
ԵՄ-ում նախագահության ընթացքում Հունգարիան ջանքեր կգործադրի Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հակամարտության կարգավորման համար
Մենք հույս ունենք, որ ԵՄ նախագահության ընթացքում լրացուցիչ հնարավորություններ կգտնենք...
Ամենաշատ