News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Մյունխենի գլխավոր դատախազությունը, ինչպես նաեւ Բավարիայի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնական վարչությունը (ZET) նախաքննություն են իրականացնում «Վերջին սերունդ» («Letzte Generation») էկոակտիվիստական ​​շարժման նկատմամբ՝ քրեական հանցագործությունների կասկածանքով։ Այս մասին հայտնել է Բավարիայի քրեական գործերի վարչությունը, հաղորդում է Deutsche Welle-ն։

Այդ կապակցությամբ քննչական մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Գերմանիայի 15 վայրերում:

2022 թվականի կեսերից ստացված բազմաթիվ դիմումների պատճառով Մյունխենի գլխավոր դատախազությունը նախնական վարույթ է հարուցել 22-ից 38 տարեկան յոթ անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ աջակցելու մեջ, նշել են վարչությունից։

Էկոակտիվիստները մեղադրվում են «հետագա հանցագործությունները» ֆինանսավորելու համար միջոցներ հավաքելու արշավ կազմակերպելու մեջ, նվիրատվությունների գումարը կազմել է առնվազն 1,4 միլիոն եվրո, հայտնել են դատախազությունից։ Այդ գումարի մեծ մասը ծախսվել է «հետագա հանցագործություններ կատարելու համար», նշվում է  հաղորդագրությունում։

«Վերջին սերնդի» երկու անդամները կասկածվում են նաեւ 2022 թվականի ապրիլին Տրիեստ-Ինգոլշտադտ նավթամուղում, որը Բավարիայի կարեւոր ենթակառուցվածքներին է կապվում, դիվերսիա կատարելու փորձի մեջ։

Խուզարկությունների նպատակը «Վերջին սերնդի» անդամների կազմի մասին տեղեկություններ հավաքելն է, դրա ֆինանսավորման աղբյուրները պարզելն ու ակտիվները կալանավորելը։ Ձերբակալվածներ դեռ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ