News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Իրանի ցամաքային զորքերի ՀՕՊ ուժերը շուտով կանցկացնեն ռադիոտեղորոշիչների եւ անօդաչու սարքերի շնորհանդես: Այս մասին հայտնել է Իրանի բանակի ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին:

«Մոտ ապագայում մենք կտեսնենք ռադիոտեղորոշիչ, հրթիռային եւ անօդաչու զենքի տարբեր համակարգերի, ցամաքային զորքերի ՀՕՊ համակարգերի շնորհանդես»,-նրա խոսքը մեջբերւմ է Tasnim-ը: 

Իրանի ՀՕՊ հրամանատարի տեղակալը նշել է, որ կառուցողական միջոցներ են ձեռնարկվել զսպման համակարգերի արդիականացման ուղղությամբ, ինչն էլ ավելի կամրապնդի երկրի պաշտպանունակությունն ու զսպող հզորությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ