News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Մոլդովայում առաջին համատեղ «Օդային բաստիոն» զորավարժությունները կանցկացնեն։ Այդ մասին Telegram ալիքում հայտնել է Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Ռազմական տեխնիկան Լևսենի անցակետով երկիր կմտնի մայիսի 25-ից մայիսի 27-ը»,- ասվում է հրապարակման մեջ։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ուսումնական միջոցառումները կտևեն մայիսի 20-ից հունիսի 2-ը։

Հանրապետության կառավարության հաղորդմամբ՝ համատեղ զորավարժությունների նպատակը եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի անվտանգության նախապատրաստումն է։ Մոլդովայի քաղաքացիներին զգուշացվել է, որ զորավարժությունների հետ կապված երկրով մեկ պաշտպանական տեխնիկան կտեղափոխվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ