News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հայկական ոստիկանական համազգեստով անհասկանալի ծագմամբ մարդիկ արգելափակում են Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը հուշահամալիր: Եվ իհարկե իշխանությունները, հատկապես վարչախմբի ղեկավարը, ոչ մի մեղք չունեն:

Նրանք խիստ զբաղված են. ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով «ինքնիշխանություն» են կերտում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու ՔՊ-ականների հետ։ Ի վերջո, Վեհափառ հայրապետին հաջողվել է այցելել հուշահամալիր եւ աղոթք կարդալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ