Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում՝ Նագչու քաղաքի Բաքեն գավառում, առնվազն 16 մարդ է զոհվել, ևս 32-ը ստացել են վնասվածքներ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, հայտնում է «Սինհուա»-ն։
Գործակալության՝ ուրբաթ գիշերվա տվյալներով, տուժածներից 11-ը գտնվում էին ծանր վիճակում, իսկ 21-ը ստացել էին թեթև վնասվածքներ։
Երկրաշարժի հետևանքով փլուզվել է ավելի քան 300 տուն։
Նշվում է, որ իրականացվում է «երկրաշարժի պատճառած վնասի հետագա գնահատում» և տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքներ։
Դեպքի վայր է ուղարկվել ավելի քան 300 ոստիկան, իսկ տարածաշրջանային հրշեջ-փրկարարական ստորաբաժանումը տուժած շրջաններ է մոբիլիզացրել 347 աշխատակցի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում տեղի է ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Տեղական ժամանակով 22:33-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտավորապես 173 կմ խորության վրա։





























