News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրները Եվրահանձնաժողովին տեղեկացրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների 200 միլիարդ եվրոյի գտնվելու վայրի մասին, մինչդեռ ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պնդում էր, որ ԵՄ երկրները սառեցրել են ավելի քան 300 միլիարդ եվրո ռուսական ակտիվներ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։

«Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթը ներառում էր պահանջ, որպեսզի եվրոպական օպերատորները  Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնեն Եվրահանձնաժողովին: Վերջնաժամկետը սահմանվել էր մայիսի 12-ը։ ԵՄ երկրները Եվրահանձնաժողովին զեկուցել են ավելի քան 200 միլիարդ եվրո սառեցված ակտիվների չափի մասին: Այն մասին, թե որտեղ են դրանք գտնվում պետք է հարցումներ անել ԵՄ անդամ երկրներին»,- ասաց նա:

Հարցին, թե այս գումարը կամ դրանից ստացված եկամուտը կարող են արդյոք օգտագործվել Ուկրաինային աջակցելու համար, Վիգանդը պատասխանել է, որ այդ «հարցերը քննարկվում են»։

Եվրահանձնաժողովի՝ սառեցված միջոցների գտնվելու վայրի մասին զեկույցի առանձին կարգի հանձնարարության անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ 2023 թվականի սկզբին պարզ դարձավ, որ Բրյուսելը պատկերացում չուներ ոչ միայն սառեցված ռուսական միջոցների ճշգրիտ չափի մասին, այլեւ այն մասին, թե որ բանկերում են դրանք գտնվում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ