News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ցզինանի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ուտելու վատ սովորություններն ուսանողության շրջանում կարող են հանգեցնել առողջական խնդիրների ամբողջ կյանքի համար՝ ճարպակալման, շնչառական հիվանդությունների եւ դեպրեսիայի։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Preventive Medicine Reports ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է մոտ 12 հազար բժիշկ-ուսանող Չինաստանի 31 համալսարաններից։ Գիտնականները պարզել են, որ ուսանողական բնորոշ սննդաբաժինը՝ բաղկացած շաքարի եւ կալորիաների բարձր պարունակությամբ, կապված է ճարպակալման բարձր ռիսկի հետ։ Դա կարող է հանգեցնել սթրեսի եւ դեպրեսիայի, որոնք հաճախ խորանում են չափից ավելի ուտելով։

Բացի այդ, վատ սննդային սովորությունները կապված են վարակիչ հիվանդությունների բարձր ռիսկի հետ, այդ թվում այն հիվանդությունների, որոնք վնասում են շնչուղիները, օրինակ՝ COVID-19-ը։

«Մենք պետք է մտածենք սնվելու միջավայրի մասին, որը ստեղծում ենք ուսանողների համար։ Մենք պետք է համոզվենք, որ մեր ճաշարաններում եւ առեւտրի ավտոմատներում կան առողջ սննդի տարբերակներ, որպեսզի նրանք կարողանան ուտել ոտքի վրա, բայց նաեւ ընտրել առողջ սնունդ»,- նշել են գիտնականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ