News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հետազոտողները նշում են, որ Հարավային օվկիանոսի խորջրյա հոսանքը 1990-ականներից հետո մոտ 30 տոկոսով դանդաղել է՝ Անտարկտիկայի սառույցների հալման արդյունքում: Դա կարող է հանգեցնել Երկրի համար ծանր հետեւանքների, գրում է The Guardian-ը։

Ջրի շրջանառության համաշխարհային համակարգը ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա, ներառյալ տեղումների բնույթի եւ տաքացման: Այն նաեւ որոշում է, թե որքան ածխաթթու գազ են պահում օվկիանոսները:

Գիտնականները կարծում են, որ հոսանքի դանդաղումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, այդ թվում՝ ծովի մակարդակի բարձրացում, եղանակի փոփոխություն եւ ծովային էկոհամակարգերին զրկել կենսականորեն կարեւոր սննդանյութերից:

Նման եզրակացություններ են արվել մոդելավորումից հետո, որը մինչեւ 2050 թվականը շրջանառության 40 տոկոսով դանդաղում է կանխատեսել։ Դա պայմանավորված է նրանով, որ հալվող սառցադաշտերի ջուրը այդքան խիտ է եւ աղի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ