News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուկրաինան ՆԱՏՕ անդամ դարձնելու ԱՄՆ ցանկությունը լուրջ սխալ էր եւ հանգեցրել է ներկա հակամարտությանը, ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Հենրի Քիսինջերը Wall Street Journal թերթի հարցազրույցում, որը հրապարակվել է ամերիկացի քաղաքական գործչի 100-ամյակի առիթով։

Նրա խոսքով՝ դարեր շարունակ Ռուսաստանն օգտվել է զգալի ազդեցությունից տարածաշրջանում, բայց նրա սեփական դիրքորոշումը Եվրոպայի հանդեպ երկակի էր, քանի որ Ռուսաստանը շահագրգռված էր նրա հետ կապերի ամրապնդմամբ սեփական զարգացման համար, բայց միեւնույն ժամանակ զգուշությամբ էր վերաբերվում Արեւմուտքից բխող պոտենցիալ սպառնալիքներին։

Քիսինջերի կարծիքով՝ հենց այդ երկակիությունն էլ հանգեցրել է հակամարտությանն Ուկրաինայում։ «Ես կարծում եմ, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու առաջարկը կոպիտ սխալ էր եւ հանգեցրել է այս պատերազմին»,- ասել է նա։

Նա, սակայն, ավելացրել է, որ Բայդենի վարչակազմը «շատ ճիշտ բաներ» է արել։ «Ես աջակցում եմ նրանց Ուկրաինայի հարցում»,- ասել է նա։

«Իմ տեսակետից՝ պատերազմն Ուկրաինայում հաղթանակած է՝ Եվրոպայում միութենական պետությունների դեմ Ռուսաստանի հարձակումները կանխելու տեսանկյունից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ կան «այլ մտավախություններ, որոնք կարող են բխել Ռուսաստանից»։

Մայիսի 27-ին Քիսինջերը նշում է իր հարյուրամյա հոբելյանը։ Նա  ԱՄՆ պատմության մեջ միակ պաշտոնյան է, որը միաժամանակ զբաղեցրել է պետքարտուղարի եւ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնները։ Նա համարվում է ամերիկյան դիվանագիտության նահապետը։ 1970-ականներին նա կարեւոր դեր է խաղացել հարցերի լայն շրջանակի վերաբերյալ Վաշինգտոնի քաղաքականության ձեւավորման գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Շվեյցարիան 2024 թվականին Ուկրաինային մարդասիրական օգնության համար ավելի քան 160 միլիոն դոլար կհատկացնի
Բացի այդ, զեկույցը վերաբերում է Շվեյցարիայի՝ այս տարի ականազերծման գործողությունների մի շարք միջոցառումներ կազմակերպելու ծրագրերին...
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Ռուս զինվորականները թերևս կփորձեն տեղափոխել 76-րդ կամ 7-րդ օդադեսանտային դիվիզիայի...
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Մենք, անշուշտ, չափից շատ էինք կասկածում...
Ուկրաինայում մեկ օրում զոհվել է 8 խաղաղ բնակիչ
Տուժել է 30 մարդ...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Ամենաշատ