News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Ուխտը թող բերի օրհնություն, Աստծո զորակցությունը մեր ժողովրդին, մեր պետությանը, որպեսզի կարողանանք այս ծանր իրավիճակները հաղթահարած դուրս գանք։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին,  Սուրբ Աննա  եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Պողոս աբեղա վարդապետ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հայկական երկու հանրապետություններն այսօր գտնվում են օրհասական վիճակում։ 

Պողոս աբեղա վարդապետը նշեց, որ վերջին շրջանում նմանատիպ ուխտերթերին մարդկանց հոսքը բավականին մեծացել է, ինչն ի ցույց է դնում մարդկանց անսասան կապը Մայր Աթոռին։

«Օրհասական պահերին միշտ էլ մեր ժողովուրդն իր հայացքն ուղղել է դեպի մայր եկեղեցի, որտեղից ստացել է Աստծո զորակցությունն ու համախմբան կոչը»,- նշեց նա։

Տպել
Ամենաշատ