News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երկու անօդաչու թռչող սարք գրոհի է ենթարկել նավթավերամշակման կայանը Տվերի մարզում, տեղեկացրել է Baza Թելեգրամ-ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Երոխինո գյուղի մոտ, գրոհի ենթարկված օբյեկտը սպասարկում է «Դրուժբա» նավթատարը։

Առաջին դրոնը թռել է ժամը մոտ 3.15-ին եւ մխրճվել յուղի արտադրամասի շենքը։ Տեղի է ունեցել պայթյուն, վնասվել է շենքի տանիքը։ Կես ժամ անց թռել է երկրորդ անօդաչուն, այն ընկել է գետնին եւ պայթել։

Աշխատակիցները մարել են հրդեհը, տեղեկացրել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Ինչպես տեղեկացրել են Տվերի մարզի կառավարությունում, պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Ներկայում տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Իրավիճակը վերահսկվում է անձամբ նահանգապետ Իգոր Ռուդենյայի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ