News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին շաբաթ օրը Իրանում Սիրիայի դեսպան Շաֆիկ Դայուբի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, հաղորդում է Mehr-ը։

Իրանն օգնություն է ցուցաբերել Սիրիայի ժողովրդին եւ կառավարությանը, երբ նրանք պատերազմ էին մղում ահաբեկչական խմբավորումների դեմ, եւ այժմ Թեհրանը նույնպես պատրաստ է օգնել Դամասկոսին՝ վերականգնելու երկիրը՝ փոխանցելով իր փորձը, ասել է Ռահիմին՝ ԴԱԻՇ-ի եւ ահաբեկչության դեմ պայքարում Իրանի եւ Սիրիայի միջեւ համագործակցությունը համարելով շրջադարձային պահ երկու երկրների հարաբերություններում։

Անդրադառնալով Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի՝ վերջերս Սիրիա կատարած այցին՝ Ռահիմին նշել է, որ այդ այցի ընթացքում Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ ստորագրված համագործակցության փաստաթղթերը կարող են նպաստել երկու երկրների միջեւ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:

Նա նաեւ կոչ է արել զարգացնել Իրանի եւ Սիրիայի միջեւ իրավական եւ դատական հարաբերությունների մակարդակը:

Սիրիայի դեսպանն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրը ողջունում է ցանկացած ջանք, որը կհանգեցնի Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ համագործակցության զարգացմանը եւ կապերի մակարդակի բարձրացմանը՝ հավելելով, որ Դամասկոսը ջանք չի խնայի Իրանի հետ տարբեր ոլորտներում կապերի ակտիվացման համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ