News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

 Մայիսի լույս 28-ի գիշերը ռուսաստանյան զորքերը հերթական անգամ Ուկրաինայի դեմ անօդաչու-կամիկաձեներ են արձակել։ Շրջանների մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել։ Մի շարք տարածաշրջաններում, մասնավորապես Կիևշչինայում աշխատել է ՀՕՊ-ը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը հաղորդել է ՀՕՊ-ի աշխատանքի մասին։ Մայրաքաղաքում պայթյունները հաստատել է նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ավելի ուշ նա ավելացրել է, որ պայթյունները որոտացել են Ժիտոմիրի ուղղության կողմից։ Դեպքի վայր են մեկնել համապատասխան ծառայությունները։

«Մայրաքաղաքի Սոլոմենսկի շրջանում ԱԼԿ-ի տարածքում ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա կին։ Զոհվել է 41-ամյա տղամարդ»,- տեղեկացրել է Կլիչկոն։

Բացի այդ, Սոլոմենսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են յոթհարկանի ոչ բնակելի շենքի վրա։ Ավերվել է պատի մի մասը, հրդեհ է բռնկվել 3-րդ հարկում։

02։20-ի դրությամբ օդային տագնապ է հայտարարվել Կիևում, Կիևի, Ժիտոմիրի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Կիրովոգրադի, Վիննիցայի,Վոլինսկի,  Խմելնիցկու, Ռովնոյի և Չեռնևցիի շրջաններում։

Ըստ քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի, մայիսի լույս 28-ի գիշերը Կիևը մարտական գործողությունների սկզբից ենթարկվել է անօդաչուների ամենահուժկու հարձակմանը։

Օդային տագնապի ավարտի ազդանշանը Կիևում և Կիևի շրջանում հնչել է տեղական ժամանակով 06։23-ին։

Վերջին շաբաթների ընթացքում ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը քանիցս տեղեկացրել է Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին «մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով» գիշերային հարվածների մասին։ Նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ չի հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին, տեղեկացնում է  ՌԲԿ-ն։

Ռուսաստանի իշխանությունները Ուկրաինայի դեմ կիրառելու համար Իրանից անօդաչուներ ստանալու մասին հաղորդումներն անվանում են «ասեկոսեներ, որոնք տարածվում են ամերիկյան ԶԼՄ-ներում որոշ անկախ, անանուն աղբյուրների կողմից»։ Թեհրանը նույնպես պնդում է, որ անօդաչուների մատակարարումների մասին մեղադրանքները ոչ մի հիմնավորում չունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ