News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել է Վրաստանի պատմական «Սաքարթվելո» անվանումը օգտագործելու մասին որոշման նախագիծ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Գերագույն ռադայի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ այս նախաձեռնությամբ հանդես են եկել մի շարք պատգամավորներ։ Բանաձևի նախագիծը գրանցվել է 9329 համարով։ Լիտվան, Իսրայելը, Հարավային Կորեան և Ճապոնիան պաշտոնական փաստաթղթերում արդեն հրաժարվել են «Վրաստան» անվանումից։

«Ուկրաինայում «Սաքարթվելո» երկրի պաշտոնական և պատմական անվանումն օգտագործելու նպատակով Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է. Ուկրաինայում պաշտոնական մակարդակով, պաշտոնական նամակագրության և հաղորդակցության, ինչպես նաև ԶԼՄ-ներում Վրաստնի փոխարեն կիրառել երկրի պաշտոնական և պատմական անվանումը՝ «Սաքարթվելո»: Ըստ այդմ, վրացիները կոչվում են քարթվելներ»,- ասվում է փաստաթղթում։

Բանաձեւի նախագծի պատգամավոր-հեղինակներն իրենց նախաձեռնությունը հիմնավորում են նրանով, որ պաշտոնական Թբիլիսին գրեթե տասնհինգ տարի համոզում է իր միջազգային գործընկերներին հրաժարվել ռուսացված համարվող «Վրաստան» անվանումից, իսկ անունն ինքնին ռուսական է։

«Ուստի վրացիները խնդրում են օգտագործել իրենց երկրի պատմական անվանումը՝ «Սաքարթվելո»։

«Վրաստան» անվանումն աշխարհում օգտագործում են մոտ 20 երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան։ Այդ երկրների մեծ մասը հետխորհրդային տարածքի երկրներ են կամ նրանք, որոնք ենթարկվել են խորհրդային նշանակալի ազդեցության։ Այս պետությունը Ռուսաստանում կոչվում է «Грузия»: «Грузия»-ն կայսերական անուն է, իսկ «Georgia»-ն դրա թարգմանությունն է ռուսերենից»,- ասվում է նախագծի բացատրական գրառման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ