News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ մասնակցել է Հանրապետության տոնի, Բաշ-Ապարանի ճակատամարտի և քաղաքի օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին: Հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցելել է նաև զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ