News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Կահիրեի նահանգապետ գեներալ-մայոր Խալեդ Աբդել Աալի հետ։ Հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեպանությունից:

Կողմերը բարձր են գնահատել հայ-եգիպտական հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ հիշատակելով վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը:

Քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների՝ Երևանի և Կահիրեի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, և այդ կապակցությամբ երկու քաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագրի ստորագրումը։ 

Հանդիպմանը դեսպան Հրաչյա Փոլադյանը Կահիրեի նահանգապետ Խալեդ Աբդել Աալին տեղեկացրել է` Երևանի հրապարակներից մեկը «Եգիպտոսի հրապարակ» անվանակոչելու Երևանի ավագանու որոշման մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ