News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Էականորեն փոխվել է խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը. 2023-ի հունվար-մարտին 2018-ի հունվար-մարտի համեմատ առաջին հազար խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113,4 տոկոսով ավելի հարկ, այսինքն կրկնպատիկից ավելի շատ հարկ են վճարել, իսկ առաջին 100 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 91,6 տոկոսով ավելի շատ  հարկ, քան 2018-ի առաջին երեք ամիսներին: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական բարձր աճ է գրանցվել. «ՀՆԱ 12,1 տոկոսանոց աճ ունենք։ Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, սա արդեն  հաշվարկված համախառն ներքին արդյունքի աճն է, որ 12,1 տոկոս է, իսկ  ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1 տոկոս, իսկ գնաճը՝ 3,2 տոկոս»։

Փաշինյանը նաև ասաց, որ գնաճի որոշակի կայունացում են տեսնում. «Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է  բյուջեով կանխատեսված և նախատեսված ցուցանիշներին և հույս ունենք այս դինամիկան կպահպանվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն
Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է...
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները
Սպանդանոցային ծագման մթերքի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը կբարձրանա…
Այս տարվա մեր խնդիրն է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան
Մենք մասնավոր հատվածին էինք խթանում, հիմա նաև պետք է ուշադրություն դարձնենք մեր ծախսային...
2018-ի համեմատ 2024-ին պետբյուջեն ավելի քան կրկնապատկվել է. Փաշինյան
2018 թվականի համեմատ 2019 թվականին բյուջեի եկամտային մասն աճել է...
Ամենաշատ