News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2022թ. Արցախին է տրամադրել 176 մլրդ դրամի վարկ։ Այս մասին Ազգային ժողովում  խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, մայիսի 29-ին ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Արցախին օգնության նման ծավալ մինչ այդ երբեք չի տրամադրվել։

Նա նաեւ անդրադարձել է պետական բյուջեի դեֆիցիտի հարցին։ «2022թ. բյուջեն իրականացվել է 179,5 մլրդ դրամ դեֆիցիտով՝ նախատեսված 22,9 մլրդ-ի դիմաց»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը։

Անդրադառնալով դեֆիցիտի ֆինանսավորմանը՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ պետական փոխառությունների թողարկման պլանը կատարվել է լիովին՝ 252 մլրդ դրամի։

«Հայաստանը միջազգային կազմակերպություններից ստացել է 165 մլրդ դրամի վարկեր։ Մենք մարել ենք մոտ 100 մլրդ դրամ։ Արցախին տրամադրված վարկը կազմել է 176 մլրդ դրամ։ Դա ավելին է մինչ այդ նախատեսված ցուցանիշներից։ Արցախին օգնության նման ծավալ երբեք չի տրամադրվել։ Արդյունքում՝ պետական պարտքը 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 տրլն 186 մլրդ դրամ կամ 10 մլրդ 637 մլն դոլար»,- ասել է ֆինանսների նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ