News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն մոտ ապագայում կներկայացնի հիպերձայնային հրթիռ, հայտնում է Mehr-ը։

«Հիպերձայնային հրթիռն անցել է իր փորձարկումները եւ շուտով կներկայացվի»,- ընդգծել է Հաջիզադեն։

Նշելով, որ հրթիռի արտադրությունը մեծ առաջընթաց է Իրանի հրթիռային ոլորտում, գեներալն ասել է. «Այս նոր հրթիռը անցնում է հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերով։ Հրթիռն ուղղված է հակառակորդի հակահրթիռային համակարգերին»։

Նրա խոսքով՝ հիպերձայնային հրթիռն ունի բարձր արագություն (մոտ 12-13 մախ) եւ կարող է մանեւրել մթնոլորտում եւ դուրս գալ դրա սահմաններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ