News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 29-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին,

- «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին օրենքների փաթեթը,

- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

- «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,

- «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,

- «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,

- «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,

- «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

- «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,

- «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

- «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,

- «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:

Տպել
Ամենաշատ