News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մի խումբ վարորդներ այսօր՝ մայիսի 30-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երևանում՝ դժգոհելով ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ որոշումից։

«Մենք անհամաձայնություն ունենք, քանի որ ապրում ենք շատ շոգ երկրում, պլյոնկաները պոկած՝ առաջին հերթին վառվում ենք՝ ահավոր։ Բացի այդ, գողությունները կշատանան, քանի որ երևալու են մեքենայի սրահում եղած իրերը։ Պատճառաբանությունը, թե պարեկները գիշերով չեն տեսնում վարորդն ամրակապված է, թե ոչ՝ պատրվակ է ժողովրդին տուգանելու համար։ Փաշինյանն ասում էր, Հայաստանում 3 մլն վարչապետ գոյություն ունի և նրանք կարող են որոշում կայացնել։ Ո՞ւր է։ Հիմա ընդամենը մի հոգի կաբինետում որոշում է կայացնում, ինքն էլ իր համար կոնդիցիոները միացրած, մեքենայի հետևում հով-հով ման է գալիս, չի մտածում, որ, օրինակ, վարորդ կա՝ առավոտից իրիկուն տաքսի է քշում: էդ մարդը արևի տակ ինչպե՞ս կարող է երկար վարի: Հնարավոր է արևից ալերգիա ունի: Մարդիկ էլ արևի տակ կանգնելուց գլխացավ են ունենում, քթից արյուն է գալիս, հիմա ինչ՝ օրենք հանեն, որ ով չի կարող արևի տակ կանգնի,  վարորդական իրավունք չստանա՞»,-ասաց ակցիայի մասնակից վարորդը:

Մեկ ուրիշն էլ նկատեց, որ համաձայն չէ որոշման հեղինակների հետ, թե առանց մգեցված դիմապակիով քշելը վարորդին օգնում է, հկառակը, շատ դեպքերում խանգարում է, քանի որ գիշերը վարելիս դիմացից  կամ կողքից եկող մեքենաների լուսարձակների լույսը վարորդներին կարող է կուրացնել:

Վարորդները պահանջում են կամ չեղարկել այդ որոշումը, կամ մգեցման թույլատրելիության շեմը հասցնել 60-70 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ