News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն Կոսովոյի իշխանություններին եւ ցուցարարներին անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք ակնկալում ենք, որ կողմերը կգործեն պատասխանատու եւ անմիջապես քաղաքական լուծում կգտնեն երկխոսության շրջանակներում։ 

ԵՄ-ն ամենավճռական կերպով դատապարտում է Զվեչանի այսօրվա ցնցող բռնությունները։ ՆԱՏՕ-ի KFOR զորքերի, ԶԼՄ-ների, քաղաքացիական անձանց եւ ոստիկանության դեմ իրականացված բռնի գործողությունները բացարձակապես անընդունելի են»,-նշել է Բորելը Twitter-ի իր էջում։

Ավելի վաղ սերբական կողմը հայտնել է, որ Կոսովոյի հյուսիսում Կոսովոյի ոստիկանության եւ ՆԱՏՕ-ի KFOR ուժերի գործողությունների հետեւանքով առաջացած անկարգությունների ընթացքում Զվեչանում սերբերին ցրելու ակցիայի ժամանակ տուժել է 52 մարդ:

Ըստ KFOR-ի վերջին տվյալների՝ Կոսովոյում եւ Մետոխիայում ՆԱՏՕ-ի ընդհանուր առմամբ 30 խաղաղապահներ վիրավորվել են:

Կոսովոյում եւ Մետոխիայում ՆԱՏՕ-ի KFOR զորախումբը կոչ է արել տեղի ալբանացիներին եւ սերբերին զերծ մնալ երկրամասի հյուսիսում էսկալացիայից եւ հայտնել է իրենց ուժերի ներկայության ավելացման, ինչպես նաեւ Բելգրադում եւ Պրիշտինայում ուժայինների հետ շփման մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ