News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«MAN» մակնիշի 87 ավտոբուսների հերթական խմբաքանակը շուտով  երթուղի դուրս կգա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ պետություն-համայնք-միջազգային գործընկեր կառույցներ գործակցությամբ Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումը՝ փուլ առ փուլ իրատեսական դարձնելով նախագծի իրականցումը:

Այս ավտոբուսները որակով ու հարմարավետությամբ անհամեմատելի են Երևանում երբևէ շահագործված հանրային տրանսպորտի հետ: Նախագիծը ֆինանսավորել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (E5P) :

Աղբյուրի փոխանցմամբ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն, ի դեպ, Հայաստանում առաջատար ներդրողներից է: Իր գործունեության մեկնարկից ի վեր բանկը մեր երկրում 206 ծրագրերում ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո: Համատեղ նախագծերի արդյունավետ կյանքի կոչումն ու նախանշվող ծրագրերը  ևս մեկ անգամ փաստում են, որ Երևանը վստահելի ու կարևոր գործընկեր է միջազգային կառույցների համար:

Տպել
Ամենաշատ