News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Լատվիան ընտրում է հաջորդ նախագահին. մրցակցում են արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկեւիչսը եւ գործարար Ուլդիս Պիլենսը, տեղեկացրել է  ERR-ն։

Քաղաքական շատ կուսակցություններ դեռ դիրքորոշում չեն հայտնել, գուցե առաջին փուլն անարդյունք լինի։

Լատվիայի պետության նախագահն ուղիղ չի ընտրվում, այլ քվեարկվում է Սեյմում, օրենսդիր ժողովի կողմից։

Սեյմի 100 տեղանոց պալատում կհաղթի այն թեկնածուն, որը կհավաքի ձայների մեծամասնությունը՝ 51 ձայն։

Գործող նախագահ Էգիլս Լեւիտսը հայտարարել է, որ չի առաջադրվելու, չնայած երկրորդ ժամկետի իրավունք ունի։

Ազգային դաշինքը (13 ձայն) եւ Կանաչների եւ ֆերմերների միությունը (16 ձայն) միայն այդ օրը կորոշի, թե ում օգտին քվեարկի։

Լատվիական առաջինը (9 ձայն) հայտարարել է, որ խմբակցության անդամները քվեարկելու են Ուլդիս Պիլենսի օգտին։

Էդգարս Ռինկեւիչսը առաջադրվել է «Նոր միասնության» (26 ձայն) կողմից, ունի մեծ փորձ, բայց որոշ շրջանակներում զգուշանում են «Նոր միասնության» գերիշխանությունից, չէ՞ որ դա նաեւ վարչապետ Կրիշյանիս Կարինշի կուսակցությունն է։

Երրորդ թեկնածուն՝ Էլինա Պինտոն, լատվիական սփյուռքի ակտիվիստ է, առաջադրվել է Լատվիայի նախագահի թեկնածու եւ վայելում է Առաջադեմների (10 ձայն) աջակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ