News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Դիվանագիտության մեջ պրոտոկոլ կա, եւ կան արտահայտություններ, որոնք ստանդարտ օգտագործվում են, եւ դրանից կախվելը եւ մեծ իմաստ դնելը ժամանակի վատնում է: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին եւ հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանն անհամբեր սպասում Էրդողանի հետ հանդիպմանը:

«Ինչու է կարեւոր այդ հանդիպումը, որովհետեւ առավոտյան երբ արթնանում ենք հետեւյալ իրականության մեջ, 85 միլիոն բնակչություն ունեցող հարեւան ունենք, անունը Թուրքիա, եւ նա ունի վերընտրված նախագահ, եւ մենք մի պետություն ենք, որը պետք է ապրի: Հետեւաբար դա նշանակում է, որ մեր ղեկավարությունը պետք է խոսի իրենց ղեկավարության հետ: Պատմությունն ապացուցել է, որ երբ մենք չենք խոսում, ուրիշները խոսում են»:

Անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությանը եւ հարցին՝ արդյո՞ք ինքը կիսում է այդ տեսակետը, Սինանյանը պատասխանեց.

«Հասկանում եմ, որ երկու պետությունները որպեսզի տարածքային հավակնություններ չունենան, ճանաչում են իրենց երկկողմանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի փոխում այն փաստը, որ իրենց բնիկ հողի վրա բնակվում են հայեր, եւ այնտեղ կա այդ մարդկանց ինքնորոշման խնդիր: Կարող ենք վերադառնալ Լենինին, կարող են 1920 թվականի ռուս-բոլշեւիկ-թուրքական դաշինքի նոյեմբեր ամսի հարձակումը Հայաստան. սկսե՞նք այդտեղից: Կան պատմագետներ, որոնք լավ ծանոթ են մեր պատմությանը եւ գիտեն՝ որտեղից է դա գալիս»:

Նա նշեց, որ այդ հայտարարությունները պայմանավորված են 2020-ի պատերազմի արդյունքների հետ:

Ճշտող հարցին՝ նախկին իշխանությունները ներքաշեցի՞ն պատերազմի մեջ, Սինանյանն ասաց. «Իհարկե, երկիրը թույլ պահելով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ