News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Իմ աշխարհընկալմամբ անհասկանալի է «անցանկալի անձանց» մուտքը Հայաստան արգելելուն, որի մասին ես ասել եմ նաեւ վարչապետին: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Որոշման կայացմանը ես չեմ մասնակցել: Դիմեք ԱԱԾ-ին: Երբ որոշումը կայացվել է, ես դիրքորոշումս հայտնել եմ վարչապետին, քանի որ ես ենթարկվում եմ վարչապետին: Ես ասել եմ, որ իմ աշխարհընկալմամբ դա անհասկանալի է, դեմ է, բայց ասեմ, որ այն քայլերին, որոնք դիմել են այդ մարդիկ, պարզապես բարոյականության բոլոր սկզբունքներին դեմ են:

Օրինակ՝ ի՞նչ է նշանակում ծուղակ ստեղծել՝ դարանակալել վարչապետին կամ շքախմբին, հյուրանոցում փորձել հարձակվել, ինչ է նշանակում ձու նետել մեր պետության դրոշը կրող մեքենայի վրա: Երբ նման բան են անում, մտածո՞ւմ են հետեւանքների մասին: Կարծիքս ի գիտություն է ընդունվել, անցել ենք առաջ»:

Նշենք, որ 2022թ ընթացքում հայտնի էր դարձել, որ արգելվել է մի շարք, այդ թվում՝ ազգությամբ հայ գործիչների մուտքը Հայաստան։ Այս պահին պաշտոնապես հայտնի է, որ ՀՀ-ում որպես անցանկալի անձ են ճանաչված Սփյուռքում ազգությամբ հայ գործիչներ ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը, Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը, նրա դուստրը՝ ՀՅԴ Նիդերլանդների ԵՄ անդամ Սյունեն։ Հայտնի դարձավ, որ արգելված է նաեւ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի եւ «Ռաշա Թըդեյ» լրատվականի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի մուտքը՝ ՀՀ։

Տպել
Ամենաշատ