News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ն չորեքշաբթի հայտարարել է, որ այլեւս չի մասնակցի Պարսից ծոցում նավագնացության պաշտպանության համար ԱՄՆ-ի գլխավորած օպերատիվ խմբի գործողություններին, հաղորդում է Reuters-ը:

ԱՄԷ-ն արձագանքել է Wall Street Journal-ի երեքշաբթի տարածած հաղորդագրությանը, որում՝ հղում անելով ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի երկրների աղբյուրներին, ասվում է, որ Պարսից ծոցի պետությունը հիասթափված է Իրանի կողմից վերջերս լցանավի գրավմանը ԱՄՆ-ի արձագանքի բացակայությունից:

Սակայն ԱՄԷ-ն չի լքել CMF կազմակերպությունը, որը ստեղծվել է 2001 թվականին միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար, եւ մնում է այն 38 գործընկեր երկրներից մեկը, որոնք աշխատում են Կարմիր ծովի եւ Պարսից ծոցի տարածաշրջաններում անվտանգության, ահաբեկչության եւ ծովահենության դեմ պայքարի հարցերի շուրջ, ասվում է CMF-ի կայքում:

ԱՄԷ-ի հայտարարության մեջ չի հստակեցվում, թե ինչու են դադարեցրել իրենց մասնակցությունը ծրագրին եւ արդյոք նորից կմիանան ծրագրին:

Դրանում միայն ասվում է, որ ԱՄԷ-ն հավատարիմ է երկխոսությանը եւ դիվանագիտական փոխգործակցությանը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման, ինչպես նաեւ միջազգային իրավունքին համապատասխան իր ծովերում նավագնացության անվտանգության ապահովման համար:    

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ