News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության դեպքում Ղազախստանը եւ հետխորհրդային մյուս հանրապետությունները կարող են միանալ Միութենական պետությանը:

«Այդ հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարին, եւ Հայաստանի օրակարգում նման հարց չկա»,- ասել է Բադալյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշել էր, որ Ռուսաստանի կողմից Միութենական պետության կազմ մտնելու որեւէ պաշտոնական առաջարկ Հայաստանը  չի ստացել։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն оրեր առաջ ասել էր, որ եթե «ինչ-որ մեկն անհանգստացած է միջուկային զենքի հարցով», պետք է անդամակցի Ռուսաստանի եւ Բելառուսի դաշինքին, եւ «բոլորը միջուկային զենք կունենան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ