News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Բրազիլացի գեղեցկության մրցույթի մասնակցի զուգընկերը ջարդել է հաղթողի թագը այն բանից հետո, երբ նրա կինը զբաղեցրել է երկրորդ տեղը, հայտնում է The Telegraph-ը։

Տղամարդը ներխուժել է «Միսս գեյ Մատո Գրոսսո» մրցույթի բեմ և բռնել է թագը, երբ այն դրվում էր հաղթող Էմանուելլի Բելինիի գլխին:

Դա տեղի է ունեցել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված մրցույթի եզրափակիչում։

Բրազիլական Globo լրատվամիջոցի պատրաստած տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը զայրացած խլում թագը և նետում հատակին։

Այնուհետև նա կրկին վերցնում է թագը  և երկրորդ անգամ նետում հատակին, ինչի հետևանքով այն կտոր-կտոր է լինում:

Տղամարդը փորձել է բռնել նաև իր ցնցված զուգընկերոջ ձեռքը և փորձել հեռանալ, սակայն նրան ընդհատել են միջոցառման անվտանգության աշխատակիցները։

Հայտարարության մեջ կազմակերպիչները նշել են, որ իրենք իրավական միջոցներ կձեռնարկեն և շնորհավորել են Բելինիին մրցույթում հաղթելու կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ