News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության  ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 31-ին ժամը 15։29-ին ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար։

Ներքին գործերի նախարարությունից փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 2003 թ.) բախվել է կայանած «Zil» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1955 թ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ արձանագրվել է Վ․ Խ․-ի (ծնված 2008 թ․) մահը։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ