News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Բեռլինը հայտարարել է երկրում ռուսական 5 հյուպատոսություններից 4-ի փակման մասին։ Ինչպես հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով Bild-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։

ՌԴ ԱԳՆ-ն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ ՝ կապված գերմանական կողմի գործողությունների հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Գերմանիայի ԱԳՆ-ում ռուսական հյուպատոսությունների փակումը բացատրել են նրանով, որ Մոսկվան վերջերս սահմանափակել է գերմանացի դիվանագետների թիվը, որոնք կարող են աշխատել Ռուսաստանում, ինչը դժվարացնում է գերմանական մի քանի հյուպատոսությունների գործունեության շարունակումը: Հունիսի 1-ից Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում եւ Նովոսիբիրսկում գլխավոր հյուպատոսությունները դադարեցնում են վիզաների տրամադրումը, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանում Գերմանիայի դեսպանատունը:

Ինչպես մայիսի վերջին գրել է Sueddeutsche Zeitung թերթը, դիվանագիտական աշխատակիցների թիվը սահմանափակելու Ռուսաստանի որոշումը կվերաբերի Գերմանիայի հարյուրավոր քաղաքացիների, ճշգրիտ թիվը չի նշվել: Թերթի տվյալներով՝ խոսքը դիվանագետների, մշակութային միջնորդների եւ դասախոսների մասին է, այդ թվում՝ Գերմանիայի դեսպանատանը եւ Գյոթեի ինստիտուտում:

ՌԴ-ում Գերմանիայի դեսպանատունը մայիսի վերջին հայտնել է, որ Մոսկվայի որոշման կապակցությամբ Բեռլինը քայլեր կձեռնարկի երկու կողմերի դիվանագետների թվի հավասարության հասնելու համար:

Դրանից հետո Զախարովան հայտնել է, որ դիվանագիտական աշխատակիցների թվի սահմանափակումը պատասխան էր Գերմանիայի ոչ բարեկամական գործողություններին, եւ երկրների միջեւ «հաշիվն» այժմ հավասար է:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ