News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Քիշնեւում սպասվող հնգակողմ հանդիպմամբ ընդգծվում է, որ տարածաշրջանային խաղաղությունը բխում է ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ նրա հայր Թուրքիայի ու մեծ դեր ունեցող Ռուսաստանի շահերից, այլեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը։

«Հնդկաստանը, Իրանը եւ Չինաստանը եւս հետեւում են գործընթացներին։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Ես կնախընտրեի, որ այս փուլում խաղաղության գործընթացը սկսվեր, սակայն վերջնական փաստաթուղթը ստորագրվեր հետագայում, որովհետեւ խաղաղությունը թղթով չէ, այլ հարաբերությունների կարգավորմամբ»,- նշեց նա։

Երվանդ Թարվերդյանի կարծիքով՝ Հայաստանը շտապում է խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում, որովհետեւ Ադրբեջանն ամեն քայլում բարդացնում է հարաբերությունների կարգավորումը՝ բանակցություններում առաջ քաշելով նոր էլեմենտներ։

Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունն այսօր պետք է փորձի խորացնել հարաբերությունները Հնդկաստանի եւ Չինաստանի հետ ։

«Այստեղ այլ խաղացողներ էլ կան՝ Սաուդիան Արաբիա, ԱՄԷ, որոնք ահռելի ֆինանսական միջոցներ ունեն։ Սյունիքն էլ գտնվում է հնդեվրոպական քաղաքակրթության խաչմերուկում։ Միգուցե մեզ պետք է ավելի վեր մտածել եւ քաղաքական մոտեցումներից անցնել քաղաքակրթականների։ Մենք գուցե այս պահին մեր մեծ դերի նշանակությունը չենք հասկանում՝ ներքին եւ արտաքին լարվածությունը հաշվի առնելով, բայց մենք աշխարհը կապող ժողովուրդ ենք»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ