
Tesla Inc-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը չորեքշաբթի կեսօրին Պեկինում հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Դին Սյուեսյանի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Աղբյուրը, սակայն, հրաժարվել է հաղորդել քննարկումների մանրամասները: Հանդիպումը հաջորդել է Չինաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարների հետ այսօրվա հանդիպումներին եւ երեքշաբթի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը:
Հայտնի է, որ սա առաջին դեպքն է, երբ Դինը հանդիպում է օտարերկրյա գործադիր տնօրենի հետ, եւ Մասկի հետ նրա զրույցը խոսում է այն կարեւորության մասին, որ Չինաստանը տալիս է Tesla-ի հետ իր հարաբերություններին: Չինաստանը ավտոարտադրողի երկրորդ խոշոր շուկան է եւ նրա ամենամեծ արտադրական կենտրոնը:
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք ուղեւորության ընթացքում Մասկը հանդիպել է Լի Ցիանին։ Tesla-ն նախկինում ձգտում էր կազմակերպել Մասկի եւ Լիի հանդիպումը, մարտին հայտնել էր Reuters-ը:
Մասկը Շանհայից հեռացել է հինգշաբթի առավոտյան՝ ավարտելով երկօրյա ուղեւորությունը Չինաստան, որտեղ նա նաեւ հանդիպել է մարտկոցների հիմնական մատակարարի հետ եւ այցելել Tesla-ի Շանհայի գործարան: