News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը


Կան գյուղեր, տարածքեր, որոնք հայկական վերահսկողության տակ են, մենք, բնական է, դրանց մասին չենք խոսում և կան Հայաստանի ինքիշխան տարածքից մասեր, որոնք գտնվում են գրավյալ տարածքներում, եթե չեմ սխալվում 150 քառակուսի կիլոմետր է։  Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բնական է՝ պետք է տեղի ունենա զորքերի հետքաշում։ Այն, ինչը դեմարկացիայից, դելիմիտացիայից հետո քարտեզների հիման վրա կլինի ՀՀ տարածքում, ադրբեջանական զորքերը դուրս պետք է դուրս գան, և դուրս կգան: Այն, ինչը Ադրբեջանի տարածքից է, բնական է, հայկական զորքերը  հետ կքաշվեն»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ այդ կետերը Հայաստանի համար շատ կարեւոր են. «Տեղ կգտնե՞ն դրանք պայմանագրի մեջ, թե որեւէ այլ ակտով կլուծվեն, ես տեղյակ չեմ: Բացառվում է, որ  29 800  քառակուս կիլոմետրից դուրս, ավելի, պակաս խաղաղության պայմանագիր կնքվի։ Դա մշտապես ասել ենք: 29 800 քկմ թիվը մենք ենք հնչեցրել, վարչապետը ԱԺ ամբիոնից «կարմիր գիծ» է գծել եւ այդ 29 800 քկմ-ն մենք ենք բերել օրակարգ:

Նույնը կարող եմ ասել միջանցքի մասին: Մենք բազմիցս ասել ենք, որ «միջանցք. Չի լինելու: Չի կարող նման բան լինել: Մենք «միջանցքի» խոսույթը դուրս ենք հանել եւ կարմիր գիծ ենք գծել»,-ասա Ալեն Սիմոնյանը:

NEWS.am-ի հարցին՝ որն է  լինելու երաշխիքը, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը դուրս է բերելու իր զորքը ՀՀ ինքիշխան տարածքից, Սիմոնյանը պատասխանեց. «Եթե դուրս չեն գա, մենք էլ դուրս չենք գա  այն տարածից, որտեղ հիմա մեր զորքերն են կանգնած, որովհետև կան ինչ-որ տարածքներ, որոնք մեր տիրապետության տակ են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում հայկական դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ...
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Ամենաշատ