
Իտալիան կաջակցի Ուկրաինային եւ անհրաժեշտության դեպքում օգնություն կառաջարկի։ Իտալիան նաեւ սատարում է Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ընտրած ուղուն եւ բարձր է գնահատում այն աշխատանքը, որն արվել է ԵՄ անդամակցության իրավունք ստանալու համար, Մոլդովայում ԵՔՀ երկրորդ գագաթաժողովի բացման խոսքում ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, հաղորդում է IPN-ն։
Ըստ Իտալիայի վարչապետի, «համաշխարհային առաջնորդները հավաքվել են այս գագաթաժողովում, որպեսզի հիշեցնեն, որ Եվրոպան պարզապես ակումբ չէ, դա պարզապես կանոններ կամ շահեր չեն, դա ավելին է, դա քաղաքակրթություն է, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ մարդիկ ազատ են եւ հավասար»։
«Մենք այստեղ ենք ձեզ հիշեցնելու, որ մենք թույլ չենք տա, որ այս սկզբունքները վիճարկվեն կամ ոչնչացվեն նրանց կողմից, ովքեր կարծում են, որ կարող են մեզ հետ տանել անցյալի ամենադժվար տարիները», - ասել է Ջորջիա Մելոնին: