
Վրաստանի կառավարությանը չի կարելի ռուսամետ անվանել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հաղորդում է NewsGeorgia-ն։
«Ես ոչ ոքի չեմ պաշտպանում, բայց կարծում եմ, որ Վրաստանի կառավարությունում չկա մեկը, ով կարող է ռուսամետ լինել։ Կարող են լինել մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով վախենում են կոնկրետ պահին ինչ-որ բանից, ներքաղաքական նկատառումներով գնում են քայլերի, որոնք կարող են ինչ-որ արդյունք բերել։ Միգուցե, բայց դա սկզբունքորեն ռուսամետություն չէ»,-հավելել է նա։