News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինան առաջարկել է միջազգային պատժամիջոցները տարածել Georgian Airways ավիաընկերության վրա, որը սկսել է ուղիղ չվերթներ կատարել Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի կոռուպցիայի կանխման ազգային գործակալության «Война & Санкции» պորտալին։

Պատժամիջոցների վտանգին ենթակա իրավաբանական անձանց ցուցակում, բացի Georgian Airways-ից, մտցվել է Aero Handling Georgia ընկերությունը, այն ստեղծվել է ռուսական ավիաընկերությունների սպասարկման համար՝ թռիչքների վերսկսումից մեկ ամիս առաջ։

Ֆիզիկական անձանց ցուցակում ավելացվել են Georgian Airways-ի հիմնադիր Թամազ Գաիաշվիլին ու նրա եղբայրը՝ ավիաընկերության սեփականատեր Դավիթ Գաիաշվիլին։

Ուկրաինական կողմը նշել է, որ Georgian Airways-ի գործունեությունն ուղղված է տրանսպորտային հաղորդակցության ինտենսիֆիկացմանը, այդ թվում ռուսական բիզնեսի համար Վրաստանում, եւ հանգեցնում է պատժամիջոցների շրջանցման նոր սխեմաների առաջացմանը։

Պորտալը նշել է, որ Georgian Airways-ը կապված է Aero Handling Georgia-ի հետ նրա հիմնադիրների եւ ղեկավարների միջոցով։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի օգտվի Georgian Airways ավիաընկերության ծառայություններից, որը Ռուսաստանը ներառել է իր ուղղությունների ցանկում եւ արդեն սկսել է թռիչքները։ Ի պատասխան՝ ավիաընկերությունը Վրաստանի նախագահին անցանկալի անձ էր հայտարարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ