News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի՝ հետ ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություններ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, դեպքի վայր հանդիսացող շենքի բնակիչները:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուսաղբյուր գյուղում տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի...
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ