Իրանի ՌՕու հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտարարել է, որ ԻԻՀ-ն պատրաստ է համագործակցել բարեկամական երկրների հետ անօդաչուների օպերատորներ պատրաստելու ոլորտում, տեղեկացրել է Tasnim-ը։
«Իրանում անօդաչու թռչող սարքերի ֆակուլտետը բացվել է Շահիդ Սատարիի անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիայում, եւ մենք կպատրաստենք օպերատորներ մի քանի տարվա ընթացքում, մենք բարեկամական երկրներին ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցել իրենց հետ այդ ոլորտում»,- նշել է նա։
«Մենք աշխատում ենք ռադարներից խուսափող դրոնների ստեղծման ուղղությամբ, որպեսզի դրանք թշնամուց անվտանգ մնան։ Bumi Havapayeh ռադարը հաջողությամբ թեստավորվել է որոշ ժամանակ առաջ, եւ մենք դրական պատասխան ենք ստացել։ Առաջիկայում մենք այդ ռադիոլոկացիան կայանով կզինենք բոլոր կործանիչները»,- ավելացրել է նա։