News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ուրբաթ անսպասելիորեն առաջարկել է շտապ լրացումներ մտցնել  ռուսերենի մասին վիճելի օրենքում, որը ստորագրել էր այս շաբաթ եւ որն առաջացրել էր ԱՄՆ-ի եւ Եվրամիության քննադատությունը։

Դուդան ասել է, որ իրեն հայտնի են հակասությունները, այդ թվում եւ Լեհաստանում, կառավարող «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցության առաջարկած օրենքի շուրջ, եւ ինքը մտադիր է լուծել դրանք՝ ուրբաթ լրացումներ ուղարկելով խորհրդարան։ Նա օրենսդիրներին ավելի արագ գործելու կոչ է արել։

Քննադատներն ասում են, որ օրենքը խախտում է Լեհաստանի Սահմանադրությունը եւ կարող է խանգարել կառավարության ընդդիմախոսներին՝ պետական պաշտոններ զբաղեցնել՝ դատարանում որոշումները բողոքարկելու լիակատար իշխանություն չունենալով։ Նրանք ասում են, որ դա նաեւ կարող է բացասաբար անդրադառնալ ընտրություններին ընդդիմության թեկնածուների մասնակցության վրա։ Ընտրությունները տեղի են ունենալու աշնանը։

Օրենքը ներկա տեսքով  կստեղծի հզոր կոմիտե, որն, իբր, նշանակված է Լեհաստանում ռուսական ազդեցությունը հետաքննելու համար, բայց, ընդունված է կարծել, որ այն առաջին հերթին ուղղված է Դոնալդ Տուսկի՝ նախկին վարչապետի դեմ, որն այժմ ընդդիմության ղեկավարն է։ «Իրավունք եւ արդարությունը» Տուսկին մեղադրում է այն բանում, որ նա չափից ավելի «բարեհաճ» է եղել Ռուսաստանի հանդեպ 2007-2014թթ. վարչապետության ժամանակ եւ Ռուսաստանի համար շահավետ գազային գործարքներ է կնքել Բրյուսել մեկնելուց առաջ, որպեսզի ղեկավարի Եվրոպայի խորհուրդը 2014-2019թթ.։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ