News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Շառլ Միշելի հայտարարությունը՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, նաեւ պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը, որ ողջունում է Ալիեւի հայտարարությունը, որ համաներում պետք է շնորհել «սեպարատիստներին», շատ վատ զգացմունքներ է առաջացրել ոչ միայն Արցախում, այլեւ ողջ հայության շրջանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Մենք պետք է շատ զգույշ լինենք, հնարավորինս էմոցիաների տակ չընկնենք, որովհետեւ սա շատ բազմաշերտ պայքար է: Պետք է հասկանանք, որ եթե Արցախը հանձնվի Ադրբեջանին, Ադրբեջանի կազմում Արցախը որեւէ ապագա չունի, չի լինելու Արցախ: Իսկ սա բերելու է նաեւ հայ ժողովրդի եւ Հայաստան հասկցության լուրջ փոփոխությունների: Ինքնության լուրջ ճգնաժամ է ստեղծվելու Արցախում, Հայաստանում, Սփյուռքում: Նաեւ Հայաստանի անվտանգության համակարգն է լինելու ծայրաստիճան թուլացած, գրեթե վերանալու է, իսկ դա հիմքեր է ստեղծելու, որ այլ երկրներ պարզապես զավթեն մեր երկիրը»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը նկատեց, որ 6 ամիս է Արցախը պաշարման մեջ է, էլեկտրաէներգիա չի գալիս Հայաստանից, գազամատակարարումը խափանված է, շուտով Սարսանգի ջրամբարը չորանալու է եւ Արցախը հայտնվելու է սարսափելի իրավիճակում. «Միջազգային կառույցներ, հայտնի մարդիկ կոչ են անում, ոչ մի փոփոխություն: Ոչ մի երկիր, նույն ԱՄՆ-ն, ԵՄ-ն ոչ մի ձեւով չեն ազդում Ադրբեջանի վրա: ԵԱՀԿ ԽՎ նախագահն է գալիս Ադրբեջան, հրճվանքով հանդիպում է Ալիեւի հետ, այցելում է օկուպացված տարածքներ, գեթ մեկ մեկ բառ չի ասում, որ այդ մարդիկ այնտեղ մեռնում են, մի ճանապարհ բացեք, կամ էլեկտրաէներգիա տվեք: Միջազգային հանրությունը կարծես չի էլ ուզում որեւէ բան անել: Բա մենք ի՞նչ անենք»,-ընդգծեց Բաբայանը:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ աշխարհը վաճառել է Արցախը իր տնտեսական շհերից ելնելով, նա ասաց. «Այստեղ տնտեսական շահը մի փոքր մասն է: Այստեղ աշխարհաքաղաքական շահերն են, եւ այդ համատեքստում, բնականաբար, անտեսում են եւ ժողովրդավարությունը, եւ մարդու իրավունքները: Աշխարհը թեւակոխել է մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ արժեքները, գաղափարները, օրենքը հետիւն պլան են մղված: Տեսեք, թե ինչպես են պաշտպանում Ուկրաինային, պարզ է, որ այստեղ հիմքում շահն է, իսկ մեզ հետ երեւի շահերը չի համընկնում կամ այլ ծրագրեր ունեն, աչքները փակում են»:

Դավիթ Բաբայանը վստահ է, որ մինչեւ վերջին պահը դիմադրելու է Արցախը, որովհետեւ այստեղ հայրենիքի, արժնապատվության ու կյանքի կորստի հարց է դրված. «Այստեղ երկու ելք է մնում. կանգնենք մինչեւ վերջ,  եթե պետք է պատերազմով ու կորուստներով: Ինչով դա կավարտվի, մենք չգիտենք՝ ցեղասպանությամբ, հաղթանակներով: Եվ երկրորդը, մենք չենք ուզում ընդունել Ադրբեջանի լուծը, բայց արժանապատվորեն, այն չընդունելով պետք է դուրս գանք որպես բիբիլական քայլ, հետագայումԱստված մեծ է, տեսնենք՝ ինչ է ստացվում: Երկու ուղի կա՝ կամ պայքարենք, կամ էլի պայքարելով բիբլիական այդ քայլը կատարենք, որովհետեւ երեխաներ կան, տարեցներ կան, գենոֆոնդը պետք է փրկվի: Չի բացառվում, որ կանգնենք մինչեւ վերջ, որ եթե չկա Արցախը, թող չլինեն նաեւ արցախցիները: Կամ եթե կան արցախցիները, հետագայում կլինի նաեւ Արցախը: Այս երկընտարնքի առջեւ է կանգնած ամբողջ ժողովուրդը»:

Ինչ վերաբերում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հնարավորությանը, Դավիթ Բաբայանն ասաց. «Մենք երբեւիցե դեմ չենք եղել բանակցային գործընթացի վերականգնմանը, բայց լիարժեք ձեւաչափով: Ինչ է նշանակում Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն. Սա պետք է լինի միջազգային հարթակ, որտեղ պետք է ներկա լինեն Հայաստանը, ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, կամ այլ կազմակերպության ներկայացուցիչներ: ՒԻ վերջո, Մինսկի խումբը կա, նրա աշխտանքը սառեցված է, ոչ թե այդ խումբը գոյություն չունի: Եթե վաղը կարգավորվեն Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները, Մինսկի խումբը կարող է վերակենդանանալ:

Երկխոսությունն Ադրբեջանը պատկերացնում է որպես իր դեմ ինչ-որ անջատողականների շարժում, որ մենք պետք է գանք ներողություն հայտնենք, խնդրենք համաներում եւ ասենք, որ պատրաստ ենք ձեր կազմում ապրելու: Իրենք էլ ասեն՝ գիտեք ինչ, ոչ բոլորդ եք ապրելու, էսինչ-էսինչ մարդկանց գնդակահարելու ենք, մի մասին պետք է դատենք, մի մասը պետք է դուրս գան: Սա երկխոսություն չէ, լինելու է կապիտուլյացիայի մի ձեւ:

Մենք կողմ ենք բանակցություններին, բայց կողմ չենք ձեւաչափերին, որոնք Արցախը կարժեզրկի, մենք կկորցնենք մեր սուբյեկտայնությունը եւ հակամարտությունը կդիտարկվի ներադրբեջանական երկխոսություն անջատողականների եւ կենտրոնական իշխանության միջեւ»:

Տպել
Ամենաշատ